Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՀԱՊԿ գագաթնաժողովում բարձրացվել են սահմանային լարվածության հետ կապված բոլոր հարցերը

ՀԱՊԿ գագաթնաժողովում բարձրացվել են սահմանային լարվածության հետ կապված բոլոր հարցերը
17.09.2015 | 10:48

Հայկական Զինված ուժերը լիարժեք կատարում են իրենց խնդիրները՝ անհրաժեշտության դեպքում արժանի հակահարված տալով հակառակորդի սադրանքներին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Այն խնդիրները, որոնք այսօր դրված են ՀՀ Զինված ուժերի առջև, մենք լիարժեք կատարում ենք: Չեմ կարծում, թե առօրյա նման խախտումների համար պետք է ձայն բարձրացնել, աղաղակել: Եթե այդպիսի փոքր խնդիրներին բանակն ի վիճակի չէ պատասխանել, մեծ պաշտպանության իրականացման ժամանակ ինչպե՞ս ենք գործելու: Մենք մեր առջև դրված խնդիրներն այսօր իրականացնում ենք, իրականացնում ենք պաշտպանության, հակահարձակողական և կանխարգելիչ տարբեր խնդիրներ»,- ընդգծել է պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ վերջին օրերին հակառակորդի կողմից կրակոցները նվազել են:

Դիտվել է՝ 2178

Մեկնաբանություններ